Պուտինյան Ռուսաստանի ֆաշիստականացումն ու նացիստականացումը ամենօրյա նորանոր դրսևորում է արձանագրում: Պատմությունը լրիվ վերագնահատվում ու վերաձևվում է այդ հիմքի վրա: Այդ երկրում սլավոնականությունն արդեն հավասարեցվել է պանթյուրքիզմին, որի հետ հարմարվելու համար ռուսական պաշտոնական շրջանակներն արդեն հայտարարում են, որ Ռուսաստանը ձևավորում են երկու պետականաստեղծ ազգեր` ռուսներն ու... թաթարները: Այսպիսի «պատվի» մինչ այս չի արժանացել Ռուսաստանի ոչ մի ժողովուրդ: Նույնիսկ ուկրաինացիներին են «տշել», որոնք տասնյակ միլիոններով ապրում են Ռուսաստանում: